ChessAcademy.am
Գրանցում

Օր յոթերորդ. Ծաղկաձոր Օփեն 2023

2023-09-27

 8-րդ տուրում ոչ ոք չէր կասկածում, որ 1-ին խաղատախտակի վրա նման ոչ-ոքի կլինի։ Ե՛վ Տիգրան Լ. Պետրոսյանը, և՛ Աբիմանյու Պուրանիկը, մրցաշարային տեսանկյունից, երեկ արեցին այն ամենը ինչ կարող էին:

«+5» արդյունքը գրեթե բոլոր սցենարներում երաշխավորում է տեղ առաջին եռյակում, եթե որևէ մեկը չհասցնի այս երկու օրվա ընթացքում անհավանական բան անել:

– Այս մրցաշարն ինձ համար բացարձակապես անսպասելի է ընթանում. Ես նույնիսկ չէի սպասում, որ հինգ խաղում կհաղթեմ և յոթերորդ տուրում գրեթե վատ դիրքեր կունենամ»,- ապշած ասում է Պետրոսյանը:

– Երբ դու սկսում ես որպես ֆավորիտ, քեզանից ավելի շատ է ակնկալվում հաղթանակ, քան մրցաշարի մյուս մասնակիցներից,- պատասխանում է Պուրանիկը: - Առանց դրա էլ ես միշտ փորձում եմ օգտագործել ամեն հնարավորություն, յուրաքանչյուր խաղ խաղալու հաղթանակի համար: Չեմ թաքցնի, որ մրցաշարի ընթացքում մի քանի անգամ բախտս բերել է, ինչպես երեկ, երբ հաղթեցի Պրանեշին։ Եթե նա չսխալվեր, հիմա կկիսեր առաջատարի դիրքերը ... Բայց շախմատում երբեք 100%-ով չես կարող վստահ լինել ոչ մի բանում։

Ի դեպ, եթե Ծաղկաձոր Օփեն 2023-ը ավարտվեր 7 տուրից հետո, հնդիկ գրոսմայստերը գործակցով առաջինը կլիներ. նա առաջ էր բոլոր լրացուցիչ ցուցանիշներով (առաջին հերթին Պրանեշի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ)։

Այսպիսով, Ծաղկաձոր Օփեն-2023-ում հաղթանակի համար մնացել է վեց հավակնորդ.

1-ից 3-րդ տեղեր: Աբհիմանյու Պուրանիկ, Տիգրան Լ. Պետրոսյան, Մունիրեթինամ Պրանեշ՝

4-ից 6-րդ տեղեր. Կրիշնան Սասիկիրան, Ինիյան Պ, Վալենտին Դրագնև։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC